Առաջադրանքներ

1․Դուրս գրիր բայերը և լրացրու դեմքը, թիվը, ժամանակը։ 

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա։

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: 

չես սպառի – 2 դ, եզակի թիվ, ապառնի ժ, ժխտական խ․
չի տալիս – 3 դ, եզակի թիվ, ներկա ժ, ժխտական խ․
չի բերում – 3 դ, եզակի թիվ, ներկա ժ, ժխտական խ․
գերադասում է – 3 դ, եզակի թիվ, ներկա ժ.
չի պահանջում – 3 դ, եզակի թիվ, ներկա ժ, ժխտական խ․
կա – 3 դեմք, եզակի թիվ, ներկա ժ.
կարիք չկա – 3 դեմք, եզակի թիվ, ներկա ժ, ժխտական խ․

Leave a comment