Մաթեմատիկական Ֆլեշմոբ | Ապրիլ

Երրորդ Մակարդակ

1. Ի՞նչ անկյուն են կազմում ժամացույցի րոպեի և ժամի սլաքները ժամը 15։00-ին։ Նշեք անկյան աստիճանային չափը։

Լուծում՝
Քանի որ շրջանը 360° է, դժվար չէ հասկանալ որ ժամը 15։00-ը ժամացույցի 1/4 մասն է, որը կազմում է 90°։

Պատասխան՝
90°

2. 100-ը ինչ որ թվի վրա բաժանելիս մնացորդը 4 է ստացվում, իսկ 90-ը այդ նույն թվի վրա բաժանելիս մնացորդը 18 է ստացվում։ Գտեք այդ թիվը։

Լուծում՝
100 – 4 = 96
90 – 18 = 72
96 և 72 թվերի ամենամեծ ընդհանուր հայտարարը 8-ն է։

Պատասխան՝
8

3.  Նարեկին հանձնարարեցին մոնտաժել մաթեմատիկայի տեսանյութերը։ Առաջին օրը  նա մոնտաժեց բոլոր  տեսանյութերի 2/7 մասը, իսկ երկրորդ օրը՝  5-ով ավելի տեսանյութ, քան առաջին օրը։ Երրորդ օրը մոնտաժեց 22 տեսանյութ և ավարտեց աշխատանքը։ Ընդհանուր քանի՞ տեսանյութ նա մոնտաժեց։  

Լուծում՝
2/7 x + 2/7 x + 5 + 22 = x
x = 4/7x + 27
x = 27 × 7 / 3
x = 63

Պատասխան՝
63

4․ Ութ կիլոգրամ ներկում նարնջագույն գունանյութը կազմում է 6%: Որքա՞ն սպիտակ ներկ է պետք խառնել ներկին, որպեսզի խառնուրդում նարնջագույն գունանյութը լինի 4%:

Լուծում՝
8 × 5/100 = 0.48
(8 + x) ×  4/100 = 0.48
12 – 8 = 4
8 + x = 12
x = 4

Պատասխան՝
4

5. Գտեք 2 հաջորդական թվեր, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը բաժանվում է 17-ի։

Պատասխան՝
այդպիսի թիվ գոյություն չունի

6.  1 + 2 + 3 + ……+ 97 + 98 + 99 + 100 թվերի գումարը 101-ի բաժանելիս ի՞նչ մնացորդ կստացվի:

Պատասխան՝
մնացորդ չի լինում

7. Երեք ձկնորս միասին բռնեցին 75 կարաս և սկսեցին կերակուր պատրաստել։ Պատրաստման համար առաջին ձկնորսը տվեց 8 ձուկ, մյուսը՝ 12, իսկ երրորդը՝ 7 և արդյունքում բոլորի մոտ եղած ձկների քանակը հավասրվեց։ Քանի՞ կարաս է բռնել առավելագույն քանակով ձուկ բռնած ձկնորսը։

Լուծում՝
75 = 3x + 12 + 8 + 7
(75 – (12 + 8 + 7)) / 3 = x
x = 16
16 + 12 = 28

Պատասխան՝
28

8․ Դասի ժամին դժվար խնդիրը լուծած տղաների քանակը հավասար է այն չլուծած աղջիկների քանակին։ Գտեք խնդիրը լուծողների ընդհանուր քանակի և աղջիկների քանակի հարաբերությունը։

Պատասխան՝
1

9. Երկնիշ թվի թվանշանների գումարի քառակուսու և թվանշանների գումարի տարբերությունը հավասար է այդ թվին։ Գտեք այդ թիվը:

Լուծում՝
ab = 72 | a = 7 | b = 2
(a + b)² – (a + b) = (7 + 2)² – (7 + 2) = 72

Պատասխան՝
72

10. Ցուցադրությանը բերվել է 25 շուն։ Դրանցից 12-ը մեծ են, 8-ը՝ փոքր, մնացածը՝ միջին։ Ցուցահանդեսի մասնակիցներից միայն 10-ն են մաքուր ցեղատեսակներ, մնացածը խառնուրդներ են: Խառնուրդների մեջ մեծ, փոքր և միջին շների քանակը հավասար է։ Քանի՞ խոշոր և մաքուր ցեղատեսակի շուն է բերվել ցուցադրությանը:

Լուծում՝
25 – 10 = 15
15 / 3 = 5
12 – 5 = 7

Պատասխան՝
7

Մաթեմատիկական Ֆլեշմոբ | Ապրիլ

Երկրորդ Մակարդակ

1․ Բոլոր երկիշ թվերը գրառելու համար քանի՞ երեք թվանշան են օգտագործում։ 

Պատասխան՝
19

2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը  փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։

Լուծում՝
Կատարում ենք հակառակ գործողությունները
(14 × 5 + 2) / 6 = 12

Պատասխան՝
12

3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։

Լուծում՝
Քանի որ եռանկյունը հավասարակողմ է, ապա յուրաքանչյուր կողմի երկարությունը 4 է (12 / 3 = 4): Հետևաբար եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը կլինի 16 (42):

Պատասխան՝
16

4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:

Լուծում՝
13 – 2 = 11 (քրոջ տարիքը 2 տարի առաջ)
15 – 11 = 4 (2 տարի առաջ եղբայրը 4 տարեկան էր)
4 + 2 = 6 (այժմ եղբայրը 6 տարեկան է)
9 – 6 = 3 (3 տարի անց եղբայրը կլինի 9 տարեկան)

Պատասխան՝
3

5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։

Լուծում՝
12կգ = 12,000գ
20 × 300 = 6,000գ (300 գրամանց գրքերը ընդհանուր քաշը)
12,000 – 6,000 = 6,000գ (200 գրամանոց գրքերը ընդհանուր քաշը)
6,000 / 200 = 30 (200 գրամանոց գրքերը ընդհանուր քանակը)
30 – 20 = 10 (գրքերի քանակների տարբերությունը)

Պատասխան՝
10

6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:

Լուծում՝
11։45 + 0։50 = 12:10

Պատասխան՝
12:10

7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։

Լուծում՝
Տորթը բաժանում ենք 6 մասի՝ ընկերների կտորների քանակին, այսինքն 3-ին, գումարում ենք Տիգրանի կտոր։ Քանի որ նրա զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին, Տիգրանի կտորը հաշվում ենք որպես 3 մաս։
900 / 6 = 150գ (յուրաքանչյուր կտորի զանգվածը)
150 × 3 = 450գ (Տիգրանի կտորի զանգվածը)

Պատասխան՝
450գ

8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։

Լուծում՝
Յուրաքանչյուր թիվ նախորդ թվի քառակուսին է բաժանած 2-ի
42 / 2 = 8
82 / 2 = 32
322 / 2 = 512
5122 / 2 = 131,072
131,0722 / 2 = 8,589,934,592
131,072 + 8,589,934,592 = 8,590,065,664

Պատասխան՝
8,590,065,664

9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):

Պատասխան՝
Սյունեն

10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։  Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:

Լուծում՝
Քանի որ կողմերից ոչ մեկը տրված չէր, խնդիրը լուծվել է ենթադրությունների հիման վրա։

P = 2ab
24 / 2 = 12
ենթադրում ենք, որ a = 8, իսկ b = 4
18 / 2 = 9
b կողմը ընդհանուր է երկու ուղանկյունիների համար => a = 9 – b = 4 => a = 5 | b = 4
41 / 2 = 20.5
a կողմը ընդհանուր է երկու ուղանկյունիների համար => b = 20.5 – a = 12.5 => a = 8 | b = 12.5
գտնելով a և b կողմերի երկարությունը, պետք է P = 2ab բանաձևով գտնենք դատարկ ուղղանկյան պարագիծը:
a = 5 | b = 12.5 => P = 2ab = 35

Պատասխան՝
35

Ապրիլ ամսվա ամփոփում

1․ Բնութագրել ՀՀ-ն արդյունաբերության ճյուղային կառուցվածքը։

2․ Թվարկել ՀՀ-ում առկա էլեկտրակայանները։

    1. Մեծամորի ատոմակայան – գտնվում է Արմավիրի մարզում։
    2. Երևանի ՋԷԿ – գտնվում է մայրաքաղաք Երևանում։
    3. Հրազդանի ՋԷԿ – գտնվում է Կոտայքի մարզում, ներառյալ երկու գազատուրբիններ և երեք շոգետուրբիններ:
    4. Որոտանի հիդրոէլեկտրակայան – գտնվում է Սյունիքի մարզում, որն օգտագործում է Որոտան գետի հոսքը:
    5. Սևան-Հրազդան կասկադ – գտնվում է Գեղարքունիքի մարզում, որն օգտագործում է Հրազդան գետի հոսքը և Սևանա լճի ջուրը:
    6. Շամլուղի հիդրոէլեկտրակայան – գտնվում է Լոռու մարզում, որն օգտագործում է Դեբեդ գետի հոսքը:
    7. Մեղրիի հիդրոէլեկտրակայան – գտնվում է Սյունիքի մարզում, որն օգտագործում է Արաքս գետի հոսքը:

    3․ Ի՞նչ դեր և նշանակություն ունի տրանսպորտի և հաղորդակցման ուղիները ռազմական աշխարհագրության մեջ։

    4․ Բնական երևույթները, ի՞նչ խոչընդոտներ կարող են հանգեցնել տրանսպորտի և հաղորդակցման ուղիների համար։

    5․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

    6․ Ներկայացնել «Նոր սերնդի պատերազմը»։

    7․ Ներկայացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ սոցիալ-քաղաքական և ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից։

    8․ Ներկայացնել ինքնուրույն աշխատանքները և նախագծերը։

    Տեսակարար Ջերմունակություն

    Ջերմաքանակ է կոչվում էներգիայի ինչ որ քանակություն, որը փոխանցելով մարմնին, տվյանլ մարմնի ջերմաստիճանը կփոխվի՝ կբարձրանա։ 1կգ պինդ բյուրեղային նյութի ամբողջությամբ հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը կոչվում է Տեսակարար Ջերմունակություն։ Յուրաքանչյուր նյութի համար Տեսակարար Ջերմունակություն տարբեր է։

    Q=λm

    Q – ջերմաքանակ
    m – զանգված

    Ապակու հալման տեսակարար ջերմունակությունը

    Ապրիլ ամսվա ամփոփում

    1․ Ինչ է իրենից ներկայացնում մուտացիան։
    2․ Վերցնել մեկ մուտացիայի օրինակ և ներկայացնել։
    3․ Էկոհամակարգ և կենդանի նյութ։
    4․ Ինչ է իրենից ներկայացնում ժառանգական հիվանդությունը։
    5․ Վերցնել մեկ ժառանգական հիվանդության օրինակ և ներկայացնել։
    6․ Բնական արհեստական էկոհամակարգեր։
    7․ Վերցնել մեկ էկոհամակարգի օրինակ և ներկայացնել։
    8․ Ներկայացնել ապրիլ ամսվա սալիկաշարերը և բլոգային աշխատանքները։

    Հայաստանը 13-րդ դարում. Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանը

    Առաջադրանք՝

    • Մոնղոլների ներխուժումը տարածաշրջան:

    • Հակամոնղոլական դիմադրություն:
    • Մոնոլական տիրապետության հետևանքները:
    • Դիտե՛լ տեսանյութը և դուրս հանել 7 հետաքրքիր փաստ Կիլիկիայի հայկական պետության վերաբերյալ /մաս 2/:

    Տեսանյութը՝ այստեղ

    Գրականություն՝

    1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 96-ից
    2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 153-ից
    3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 114-ից

    Google search chips

    Օգտագործելով այս որոնման chips-ները և operators-ները(“chips” և “operators” տերմիններ են, որոնք օգտագործվում են որոնման համակարգերի մասնագիտացված գործառույթներն ու հրամանները նկարագրելու համար:), օգտվողները կարող են կատարելագործել իրենց որոնման հարցումները և ստանալ ավելի ճշգրիտ և համապատասխան արդյունքներ Google որոնողական համակարգից:

    Quotation Marks. չակերտների մեջ կցեք արտահայտությունը՝ ճշգրիտ արտահայտությունը որոնելու համար: Օրինակ, «Ինչպես պատրաստել պիցցայի խմոր»-ը կվերադարձնի միայն այն արդյունքները, որոնք ներառում են հենց այդ արտահայտությունը:

    Asterisk. Օգտագործեք աստղանիշը որպես նիշի նշան՝ մեկ կամ մի քանի բառ ներկայացնելու համար: Օրինակ, «աշխարհի լավագույն *»-ը կվերադարձնի արդյունքներ, որոնք ներառում են ցանկացած արտահայտություն, որը սկսվում է «աշխարհի լավագույնը», օրինակ՝ «աշխարհի լավագույն պիցցան», «աշխարհի լավագույն բուրգերը» և այլն:

    Site. Օգտագործեք կայքի օպերատորը միայն կոնկրետ կայքի կամ տիրույթի արդյունքների որոնման համար: Օրինակ, site:nytimes.com արդյունքները կվերադարձնի միայն New York Times կայքից:

    Intitle. Օգտագործեք վերնագիր: օպերատորը որոնման արդյունքների համար, որոնք ներառում են որոշակի բառ կամ արտահայտություն վեբ էջի վերնագրում: Օրինակ, վերնագիր.«լավագույն պիցցայի բաղադրատոմսը» կվերադարձնի միայն այն արդյունքները, որոնք ներառում են հենց այդ արտահայտությունը վերնագրում:

    Inurl. Օգտագործեք inurl: օպերատորը որոնման արդյունքների համար, որոնք ներառում են կոնկրետ բառ կամ արտահայտություն վեբ էջի URL-ում: Օրինակ, inurl:recipes/pizza-ն կվերադարձնի միայն այն արդյունքները, որոնք ներառում են հենց այդ արտահայտությունը URL-ում:

    Related․ Օգտագործեք related՝ օպերատորը՝ կոնկրետ URL-ի հետ կապված վեբ էջեր որոնելու համար։ Օրինակ, related:nytimes.com-ը կվերադարձնի արդյունքներ, որոնք կապված են New York Times-ի կայքի հետ:

    Define. Օգտագործեք define: օպերատորը՝ կոնկրետ բառի կամ արտահայտության սահմանումը որոնելու համար: Օրինակ՝ define:artificial ինտելեկտը կվերադարձնի արհեստական ինտելեկտի սահմանումը։

    Filetype. Օգտագործեք filetype: օպերատորը որոշակի ֆայլի տեսակ որոնելու համար: Օրինակ, filetype:pdf-ը կվերադարձնի արդյունքներ, որոնք ներառում են միայն PDF ֆայլեր:

    Location. Օգտագործեք գտնվելու վայրը՝ օպերատորը, որոնելու արդյունքներ, որոնք գտնվում են որոշակի տարածքում: Օրինակ՝ պիցցայի գտնվելու վայրը. Չիկագո արդյունքները կվերադարձնի միայն Չիկագոյում գտնվող պիցցայի վայրերի համար:

    Minus Sign. Օգտագործեք մինուս նշանը՝ ձեր որոնման արդյունքներից որոշակի բառեր կամ արտահայտություններ բացառելու համար: Օրինակ՝ pizza-delivery-ը կվերադարձնի պիցցայի արդյունքները՝ առանց առաքման հետ կապված որևէ արդյունքի:

    OR. Օգտագործեք OR օպերատորը՝ փնտրելու արդյունքներ, որոնք ներառում են նշված բառերից կամ արտահայտություններից մեկը կամ մի քանիսը: Օրինակ՝ պիցցա ԿԱՄ բուրգերը արդյունք կտա և՛ պիցցայի, և՛ բուրգերի համար:

    Cache. Օգտագործեք cache: օպերատորը՝ Google-ի հատուկ վեբ էջի քեշավորված տարբերակը դիտելու համար: Օրինակ՝ cache:nytimes.com-ը ցույց կտա New York Times կայքի քեշավորված տարբերակը։

    Առաջադրանք

    1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

    Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
    Ճանաչելով Սարյանի արժանիքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։
    Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները։

    Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
    Նարինեն վերին աստիճանի վրդովվեց՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով։
    Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

    Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
    Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած։
    Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը:

    Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։
    Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ։
    Ուխտավորները , ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

    Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
    Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։
    Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած։

    2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

    Օրիորդի հնչուն ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

    Ամուլ դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

    Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

    Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ արտահայտելու։

    3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

    Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։
    – Ես Ձեր հրամանները կկատարեմ և Ձեզ հետ կլինեմ մինչև վերջին շունչը ,- ասաց սպարապետը թագավորին։

    Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։
    – Մի հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով ,- պատասխանեց կինը ամուսնուն։

    Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։
    – Գտի՛ր Պողոսյանին և ուղարկի՛ր ինձ մոտ ,- պետը հեռախոսով պատվիրեց օգնականին։

    Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։
    – Ես չեմ կարող գալ, ինձ փոխարինող ուղարկեք ,- հայտնել էր նա ղեկավարությանը։

    4․ Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված արատները։

    ժանեկազարդ – ժանյակ
    ատենակալ – ատյան
    ունկընդրել – դիր
    դռնապան – դուռ
    թմբկաթաղանթ – թմբուկ
    Թմկաբերդ – Թմուկ
    գրապահոց – գիր
    ծննդական – ծին