Թեղենյաց վանք (Կոտայքի մարզ, գյուղ Բուժական)

Մեր ճամփորդությունը սկսվեց ավտոբուսում, Լիլիթ Հովհաննիսյանի երգերի տակ(Նարեկի կատարմամբ)։ Հետո մենք բարձրացանք դեպի Թեղենյաց վանք։ Ընդեղ լիքը հավես ֆոտոներ ու վիդեոներ արեցինք, հաց կերանք, լողացանք, ու շարունակեցինք ճանապարհը դեպի Ս. Մարիամ եկեղեցի։ Ճանապարհը “շատ ուղիղ” էր, չկար ոչ մի դիք։ Քիչ էր մնում տեղ հասնելուն, բայց պարզվեց որ ճանապարհը փակ էր, ու մենք հետ իջանք դեպի Թեղենյաց վանք։

Ընդեղ պարզվեց որ Սմբատը իրա հետ բերել էր ուտելիքի մեծ պաշար, որը մենք բարեհաջող լիկվիդացրոցինք։ Մի քիչ հանգստանալուց ու կերածներս մարսելուց հետո, շարունակեցինք ճանապարհը։ Ճանապարհին հետաքրքիր պատմություններով կիսվելով, գնացինք տեպի ավտոբուս։ Ափսոս որ ոչ բոլորին հաջողվեց ներկա գտնվելու այս ճամփորդությունը։

Սեպտեմբերի մեկը Արագածում

Առավոտ էր: Արագածյան դաշտավայրում փչում էր քամին, իսկ մենք ավտոբուով գնում էինք քամուն տեսակցության։ Մեր ճամփորդությունը սկսվեց ծանոթությամբ։ Ճանապարհը անցավ տափակ հումորներով, երաժշտություն լսելով ու շփվելով։

Ինձ թվումա արդեն պարզա որ մենք բարձանում էինք Արագած լեռը։ Ինչքան շատ էինք բարձրանում վերև, էտքան շատանում էին տարօրինակ երևույթները։ Օրինակ մենք տեսանք Սուր Անկյունի եթերից դուրս մնացած կադրերը, ես իմացա որ մեր 2-րդ հարկի աստիճաններից ավելի բարձր կետ կա Հայաստանում ու որ պետք չէր քայլելուց էտքան հաց ուտել։

Մենք փախանք տատիկից, պապիկից, արջից, գայլուկից, բայց չփախանք արևից, ու բոլորս Հայկի ռասիստական հումորների պատճառով պատժվեցինք արեգակի կողմից, և որպես պատիժ ժամանակավոր դարձանք սևամորթ։