Երեխաների իրավունքներ

Հոդված 41.Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը

1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:i

2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:

(41-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-46-Ն, 21.12.17 ՀՕ-10-Ն օրենքներ)

Հոդված 42.Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

1. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները:

Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: 

2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով:

(42-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 

Հոդված 43.Երեխայի պաշտպանության իրավունքը

 

1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում` պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի:

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում` ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

Հոդված 44.Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

 

1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում:

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

(44-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

Հոդված 45.Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը

1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով` սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը:

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն` մոր ազգանունով:

 

Հոդված 46.Երեխայի անունը և ազգանունը փոխելը

1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:

(46-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-46-Ն, 21.12.17 ՀՕ-10-Ն, 19.01.21 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

Հոդված 47.Երեխայի գույքային իրավունքները

1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով:

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ:

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ:

Քրեական Ենթամշակույթի Պատմություն

Մայիսի 19-ին տեղի ունեցավ սպասված հանդիպում մարդաբան Պարոն Թադևոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում Պարոն Թադևոսյանը խոսեց Հայաստանում քրեական ենթամշակույթի ծագուման, ապագայի, պայքարելու ձևերի և լեքսիկոնի մասին։ Չնայած նրան, որ ներկա էի եղել Պարոն Թադևոսյանի հետ հանդիպմանը, այս անգամ ավելի մեծ ուշադրությամբ լսեցի նրան, և նոր ինֆորմացիա ստացա քրեական ենթամշակույթի մասին։

Մարդու և քաղաքացու իրավունքներ

Սահմանադրություն

Գլուխ 2 | Հոդված 34

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Վերլուծություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածը ընդգծում է անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։ Այն պնդում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական տվյալների պաշտպանության իրավունք:

Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն և օրենքով սահմանված հատուկ նպատակով՝ կա՛մ անձի համաձայնությամբ, կա՛մ օրենքով սահմանված այլ իրավական հիմքի միջոցով: Սա նշանակում է, որ անձնական տվյալները պետք է մշակվեն թափանցիկ և հստակ ու կոնկրետ նպատակներով:

Անհատներն իրավունք ունեն օգտվելու նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց մասին հավաքագրված տվյալներին։ Նրանք կարող են նաև պահանջել անարժանահավատ տվյալների ուղղում և անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում։ Այս դրույթը համահունչ է Եվրոպական միության Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (GDPR), որը անհատներին տալիս է նմանատիպ իրավունքներ:

Այնուամենայնիվ, անձնական տվյալների հասանելիության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով որոշակի հանգամանքներում: Սա անհրաժեշտ է այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝ պետական անվտանգությունը, տնտեսական բարեկեցությունը, հանցագործությունների կանխարգելումը կամ բացահայտումը, հասարակական կարգը, առողջությունն ու բարոյականությունը կամ այլոց հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Ի վերջո, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մանրամասները սահմանվում են օրենքով։ Սա նշանակում է, որ Հայաստանն ունի հատուկ օրենքներ, որոնք կարգավորում են անձնական տվյալների պաշտպանությունը, որոնք համահունչ են միջազգային լավագույն փորձին։ Օրենքն ապահովում է, որ անձնական տվյալները մշակվեն օրինական, արդար և թափանցիկ ձևով՝ հարգելով անհատների գաղտնիության և նրանց անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքները:

Աղբյուր՝

ՀՀ Արդարադատության Նախարարույուն

Հանդիպում պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանի հետ

Հանդիպում պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանի հետ

Օրեր առաջ ավագ դպրոցում մասնակցեցինք հետաքրքրիր թեմայի շուրջ քննարկման Աղասի Թադևոսյանի հետ։ Հանդիպումից հետո, թե՛ քոլեջի ուսանողները, և թե՛ դասավանդող անձնակազմը ցանկություն հայտնեց կազմակերպել հանդիպում նույն թեմայով, բայց արդեն քոլեջում։ Սա հնարավորություն է թեման հասանելի դարձնել քոլեջի այն ուսանողնրեի համար, ովքեր չեն կարողացել մասնակցել քննարկմանը։

Օր՝    5 ապրիլ

Ժամ՝ 13։00-14։20

Վայր՝ Քոլեջ, Վերնատուն

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, այլ հետաքրքրված անձինք։

Համակարգումը՝ Ալեքս Պետրոսյան, Էմիլյա Զատիկյան

Հանդիպման թեման՝ Քրեական ենթամշակույթի պատմական դրսևորումները և ազդեցությունը հասարակական կյանքում։

Ուսումնական նյութեր

Աղասի Թադևոսյանի կենսագրությունը

Քրեական մշակույթի ամրապնդումը Հայաստանում

Քրեական ենթամշակույթ․ ինչպես է ձևավորվել «խուժան տղաների կաստան»

Հայաստանում կհրատարակվի «գողական բառարան»

Ինչու՞ և ի՞նչ հանգամանքների բերումով է գողական մշակույթը հայտնվում հանրակթության ոլորտում

Բռնություն։ Բռնության տեսակները:

Դասանյութը՝ Մ. Միքայելյան, Բռնության և զոհերի հոգեբանություն /էջ 83-86/

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է բռնությունը:
  • Որո՞նք են բռնության տեսակները:

Ի՞նչ է բռնությունը

Որո՞նք են բռնության տեսակները

Բռնությունը ունի 4 հիմնական տեսակ՝ ֆիզիկական, ընտանեկան, սեռական և հոգեբանական բռնություն։

Ֆիզիկական Բռնություն


Ընտանեկան Բռնություն


Սեռական Բռնություն


Հոգեբանական Բռնություն

Հանդուրժողականություն (ՆՈՅԵՄԲԵՐ 7-11)

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է հանդուրժողականությունը:
  • Ո՞րն է հանդուրժելու, համբերելու ու անտարբեր լինելու տարբերությունը
  • Ի՞նչ կարևորություն ունի հանդրուժողականությունը հասարակության ներսում:
  • Ի՞նչ է անհանդուրժողականությունը:

Պատասխաններ՝

  • Ի՞նչ է հանդուրժողականությունը:
  • Ո՞րն է հանդուրժելու, համբերելու ու անտարբեր լինելու տարբերությունը
  • Ի՞նչ կարևորություն ունի հանդրուժողականությունը հասարակության ներսում:
  • Ի՞նչ է անհանդուրժողականությունը:

Պատասխանատվություն (ՀՈԿՏԵՄԲԵՐ 24-28)

Առաջադրանք՝

  • Ի՞նչ է պատասխանատվությունը։
  • Ազատությունը և պատասխանատվությունը փոխկապակցվա՞ծ են: Ինչու՞։
  • Ինչու՞ է պատասխանատվությունը կարևոր հասարակական հարաբերություններում:
  • Պատասխանատվության աղբյուրները:
  • Պատասխանատվության տեսակները։
  • Պատասխանատվությունը արժեք է, որը նշանակում է կանխատեսել սեփական արարքների հետևանքները և պատրաստ լինել պատասխան տալ դրանց համար։
  • Ազատությունը և պատասխանատվությունը փոխկապակցված են, քանի որ ազատություն ունենալով մենք կատարում ենք գործողություններ, որոնց համար կրում ենք պատասխանատվություն։
  • Պատասխանատվության աղբյուրները:
  • Պատասխանատվության տեսակները