Հաշվետվություն – Երրորդ Շրջան

Հայոց լեզու

Հայոց լեզվից մասնակցել ենք ֆլեշմոբերի, կատարել քերականական վարժություններ։ Կրկնել ենք խոսքի մասերը․ դարձվածքները, կետադրությունը, աշխատել ուղղագրության վրա նաև կատարել ենք բազմաթիվ առաջադրանքներ բառարանից օգտվեկու մեր հմտությունները զարգացնելու համար, ամրացնելով մեր գիտելիքները այս առարկայից։

Գրականություն

Գրականությունից ուսումնասիրել ենք հայ նշանավոր բանաստեղծների կենսագրությունները և նրանց ստեղծագործությունները, վերլուծել դրանք։ Մասնակցել ենք Գրական Ակումբին, որի ընթացքում խոսել ենք ընթացիք ամսվա բանաստեղծի մասին, ընթերցել և վերլուծել նրա բանաստեղծությունները։ Նաև ազգագարական ստուգատեսի ընթացքում ծանոթացել ենք Գորիսի բարբառին, և որոշ ստեղծագործություններ թարգմանել մերօրյա Երևանյան բարբառով։

Հանրահաշիվ

Հանրահաշվից հիմնականում կատարել ենք ֆունկցիային վերաբերվող վարժություններ, աշխատել ենք GeoGebra հարթակի միջոցով․ մասնակցել ֆլեշմբերի։

Ինֆորմատիկա

Ինֆորմատիկա առարկայից ուսւոմնասիրել ենք արհեսատական բանականությունը, խոսել նրա առավելությունների ու թերությունների մասին, քննարկել նրա զարգացումը և մարդկանց փոխարինելու վտանգը։ Մասնավորապես խոսել ենք ChatGPT-ի մասին։ Դիտել ու վերլուծել ենք ֆիլմեր, որոնք կապ ունեն արհեստական բանականության հետ։ Նաև աշխատել ենք մեր CV-ները կազմելու վրա, սովորել ենք թե ինրպես պետք է լրացնենք մեր անձնական էջը LinkedIn հարթակում։ Աշխատել ենք Mojo վիդեո խմբագրիչի հետ, ստեղծելով 5-10վ տեվողությամբ գովազդային հոլովակներ։

Անգլերեն

Անգլերենից ուսումնասիրել ենք մեր անցածը, սովորել նոր ժամանակաձևեր, մասնակցել ֆլեշմոբերի ու նախագծերի։ Ունեցել ենք գրքերի ընթերցանություն ու ֆիլմերի վերլուծություն։ Մասնակցել ենք բազմաթիվ նախագծերի ու հանդիպումների, ունեցել ենք անհատական նախագծերի և տարվա աշխատանքների ամփոփում։

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզվից կատարել ենք նախագծեր կապված մեր անունների և ազգանունների ծագման մասին, նաև նախագծի ընթացքում ուսումնասիրել ենք այլ հայկական ու ռուսական անունների և ազգանունների ծագումը։ Ուսումնասիրել ենք բազմաթիվ տեքստեր, որոնք կապ ունեն սպորտի, մշակույթի, պատմության և ռուս գրողների հետ։

Հայոց պատմություն

Հայոց պատմությունը այս շրջանում անցել է մեծ քանակությամբ հանդիպումների ուղեկցությամբ։ Մասնակցել ենք հանդիպումների թե՛ քոլեջում, թե՛ մայր դպրոցում։ Հանդիպել ենք տարբեր մասնագետների, որոնք ներկայացրել են Հայողց պատմությունը իրենց մասնագիտություններում։ Ունեցել ենք հանդիպում քարտեզագետի հետ, ով ներկայացրել է թե ինչ դեր է ունեցել Հայաստանը վերջին 26 դարերում, ինչպես է Հայաստանը ներկայացվել համաշխարհային քարտեզներում և ինչով է պայմանավորված Հայաստանի տարածքի կտրուկ փոքրացումը։

Հասարակագիտություն

Էկոլոգիա

Ֆիզիկա

Կենսաբանություն

Աշխարհագրություն

Ուսումնասիրել ենք աշխարհագրության ռազմական ճյուղը, որտեղ ես սովորում ենք տարբեր օբյեկտների, բնական երևույթների, գետերի, լճերի և ջրամբարների նշանակությունը Հայաստանի համար, որպես ռազմական օբյեկտ:

Կիսամյակային հաշվետվություն

Ես Պետրոսյան Ալեքսն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, առաջին կուրսում, համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնում:

Հայոց լեզու

Հայոց լեզվից կատարել ենք քերականական վարժություններ, մասնակցել ֆլեշմոբերի։ Կրկնել ենք խոսքի մասերը․ աշխատել ուղղագրության վրա, որպեսզի ամրացնենք մեր գիտելիքները այս առարկայից։

Գրականություն

Գրականությունից սովորել ենք հայ նշանավոր բանաստեղծների մասին, սովորել նրանց ստեղծագործությունները, վերլուծել դրանք։ Հնարավորություն ենք ունեցել արտահայտել մեր կարծիքը թե՛ բանաստողծի, թե՛ ստեղծագործության վերաբերյալ։ Ունեցել ենք հետաքրքիր պատմություն Պապ թագավորի և Փառանձեմ թագուհու մասին։

Հանրահաշիվ

Կատարել ենք բազմաթիվ վարժություններ, եռանկյունաչափություն, սովորում կիրառել ենք նոր բանաձևեր, նոր թեմաներ։ Նաև մասնակցել եմ մաթեմատիկական ֆլեշմոբների։

Ինֆորմատիկա

Այս առարկայից սովորել ենք աշխատել Google ընկերության կողմից ստեղծված Microsoft Office-ին փոխարինող, բայց ոչ պակաս ֆունկցիաներ ունեցող գործիքներով (Docs, Sheets, Forms): Ստեղծել ենք հարցումներ Google Forms-ով, որոնց միջողով կարողացել ենք աշխատել վիճակագրություն հետ, մեր ունեցած տվյալներով կազմել աղյուսակներ։ Աշխատել ենք Google Sheets-ի հետ, որը ունի շատ մեծ հնարավորություններ։ Դա ոչնչացնում է այն կարծրատիպը, որ ծրագիրը կարելի է օգտագործել միայն մաթեմատիկական գործողություններ և հաշվարկներ կատարելու համար։ Այս գործիքը լայն տարածում ունի միջին և խոշոր բիզնեսում։ Նաև օգտագործվում է բազմաթիվ ուսումնական ծրագրերում։ Չնայած նրան, որ ծանոթ էի այս գործիքներին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ, որոնք հեշտացրեցին իմ աշխատանքը տվյալ ծրագրերից օգտվելիս։

Անգլերեն

Անգլերենից վերհիշել ենք ժամանակաձևերը․ ավելացրել ենք բառապաշարը, կատարել ենք բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ։ Ամեն ամիս կատարել ենք նախագիծ, որի թեմայի ընտրության հարցում ազատ էինք։Կատարել եմ նախագիծներ ինտերնետի պատմության և LEGO ընկերության մասին։ Կատարել ենք ստուգողական աշխատանքներ, մեր ամսվա գիտելիքները ամփոփելու համար։

Ռուսաց լեզու

Ռուսաց լեզվից կրկնել ենք մեզ ծանոթ թեմաներ, սովորել ենք բազմաթիվ պատմվածքներ, որոնցից շատերը կապ ունեին Աստվածաշնչի հետ։ Կատարել ենք բազմաթիվ նախագծեր։

Հայոց պատմություն

Հայոց պատմությունից կատարել ենք ­­Հայ ականավոր թագուհիներ նախագիծեը, որի շրջանակներում ամեն ամիս ընտրել ենք մի թագուհու և ներկայացրել նրա գործունեյությունը։ Քանի որ հայոց թագուհիները թերագնահատված են, ու նրանց մասին քիչ է հիշատակվում։ Ունեցել ենք այց Էրեբունի ամրոց։

Հասարակագիտություն

Խոսել ենք մարդկային արժեքների մասին։ Ուսումնասիրել ենք հետաքրքիր թեմաներ՝ հավասարություն, արդարություն, վստահություն և այլն։ Նաև խոսել ենք մարդու իրավունքների մասին, քննարկելով սահմանադրության 2րդ գլուխը։

Էկոլոգիա

Էկոլոգիա առարկայից ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ և հանդիպումներ։ Ինձ շատ դուր եկավ ԳՄՕ թեմայով անցկացված քննարկումը, որն ուսուցիչը անցկացերեց բոլորիս համար նոր, RAFT մեթոդով։ Քննարկման ընթացքում մենք բաժանվեցինք 4 թիմերի՝ լրագրողների, բժիշկների, պետություն և Մոնսանտո (ԳՄՕ սննդային հավելումներ արտադրող ընկերություն) կազմակերպության ներկայացուցիչների։ Բոլորիս նպատակն էր կատարել հնարավորինս շատ ուսումնասիրություններ, որպեսզի կարողանաինք պաշտպանել մեր տեսակետը։ Չնայած նրան, որ այդպես էլ չեկանք ընդհանուր հայտարարի, ձեռք բերեցինք մեծ քանակությամբ նոր ինֆորմացիա մեր կողմից օգտագործվող շատ ապրանքների մասին։ Քննարկել ենք նաև աղվի և թափոնների խնդիրը Երևանում։ Ունեցել ենք նաև բնապահպանական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկել ենք մի շարք էկոլոգիական խնդիրներ։

Ֆիզիկա

Ֆիզիկայից հիմանակնում կրկնել ենք անցած թեմաները։ Լուծել ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք օգնել են վերհիշել և ամրապնդել թեմաները։ Խոսել ենք մեխանիկական շարժման, հզորության, տեղափոխություն և մի շարք այլ թեմաների մասին։

Կենսաբանություն

Այս առարկայից նույնպես ունեցել ենք կրկնություն։ Քննարկել ենք վիրուսներ թեման, որից ունեցել ենք անհատական նախագիծ։ Մասնակցել ենք Արևորդի փառատոնին, որի շրջանակներում դիտել ենք մի շարք բնապահպանական ֆիլմեր։ Իմացանք թե ինչով են վնաս ՀԷԿ (հողմաէլեկտրոկայանները) և ինչպես կարելի է այդ խնդրին լուծում տալ։ Լսեցինք տարբեր մարդկանց կարծիքներ երկիր մոլորակի ներկայիս էկոլոգիական վիճակի մասին։

Աշխարհագրություն

Ուսումնասիրել ենք աշխարհագրության ռազմական ճյուղը, որտեղ ես սովորում ենք տարբեր օբյեկտների, բնական երևույթների, գետերի, լճերի և ջրամբարների նշանակությունը Հայաստանի համար, որպես ռազմական օբյեկտ:

Ֆիզկուլտուրա

Ընտրել եմ բասկետբոլ սպորտաձևը, քանի որ երկար ժամանակ զբաղվել եմ բասկետբոլով և այն ինձ ավելի հոգեհարազատ է։ Դասի ընթացքում կատարում ենք ֆիզիկական վարժություններ, որոնք տաքացնում ոտքերի ու ձեռքերի մկանները և նվազեցնում վնասվածք ստանալու հավանականությունը։ Առիթ եմ ունեցել մասնակցել նաև այլ սպորտաձևերին և ցանկանում եմ ասել, որ յուրաքնչյուր սպորտաձև ունի իր յուրահատկությունը։