Համակարգչային գեղարվեստական նախագծում | Սեպտեմբեր ամսվա ուսումնական պլան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանողները՝ Էմիլյա Զատիկյանը և Ալեքս Պետրոսյանը կիրականացնեն գրաֆիկ դիզայնի դասընթացներ։

Մասնակիցներ ՝  քոլեջի առաջին կուրսի ուսանողներ, միջին դպրոցի սովորողներ

Նպատակը ՝

  • Կիսվել մեր գիտելիքներով և փորձով սովորողների հետ․
  • Զարգացնել ստեղծագործ միտքն ու առաջացնել հետաքրքրություն գրաֆիկ դիզայնի ոլորտի հանդեպ
  • Կիսվել ուսանողների հետ տարբեր նախագծերի և առաջադրանքների գաղափարներով, որի վերջնարդյունքում յուրաքանչյուրը կներկայացնի իր աշխատանքը․

Ընթացքը ՝

  • Ընդհանուր պատկերացում կազմել գրաֆիկ դիզայնի մասին, անցկացնել հետաքրքիր քննարկումներ տարբեր գաղափարների շուրջ․
  • Ծանոթացում Adobe Photoshop ծրագրին ՝ նրա գործունեությանը, գործիքներին և հնարավորություններին\ 5 -6 դաս ժմնկ․
  • Դասապրոցեսի ընթացքում ստացած գիտելիքը ամրապնդելու համար տարբեր առաջադրանքներ կատարել․
  • Ամսվա վերջում նախագծի ներկայացում ՝ ուսանողները պատրաստում են ազատ թեմայով պոստեռներ․
  • Գրել հաշվետվություն և կիսվել տպավորություններով, ներկայացնելով ամբողջ ամսվա կատարած աշխատանքը

Արդյունքը ՝

  • Ամսվա վերջում ուսանողները կունենան հստակ պատկերացում գրաֆիկ դիզայնի մասին․
  • Կկարողանան հանգիստ օգտվել Adobe Photoshop ծրագրից և կիրականացնեն տարբեր նախագծեր/ առաջադրանքներ
  • Ուսանողները կունենան մեկ պատրաստ նախագիծ ՝ կներկայացնեն իրենց պատրաստած պոստեռները․ ( յուրաքանչյուրն ընտրում է իրեն հետաքրքրող թեմա )․
  • Ամսվա վերջում կգրեն իրենց տպավորությունների, ստացած գիտելիքների մասին և կներկայացնեն հաշվետվություն․