Հունվարյան Ստուգատեսների Հաշվետվություն

Ազգագրական ստուգատես։ Ազգագրական ստուգատեսի ընթացքում կատարել ենք հանձնարարութույուններ տարբեր առարկաներից։ Հայոց լեզվի ընթացքում ուսումնասիրել ենք Գորիսի բարբառը, ընթերցել ենք պատմվածքներ և վերածել ենք դրանք արևելյան հայերենի։ Նաև դա թարգմանել ենք անգլերեն։ Հայոց պատմությունից ուսումնասիրել ենք Հայոց դրամաշրջանառության պատմությունը: Աշխարհագրությունից կատարել ենք նախագիծ, որի ընթացքում պետք է ընտրեինք մեկ երկիր և ներկայացնեինք այդ երկրի մշակությը։ Ընտրել եմ Կանադան ու ներկայացրել եմ այդ երկրի մշակութային առանձնահատկությունները։

Մարզական ստուգատես։ Մարզական ստուգատեսի ընթցքում, հունվարի 17-ին այցելել ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։

Դիջիթեք։ Այս ամիս անցկացրել եմ դասընթաց Python ծրագրավորման լեզվի մասին։ Այցելել ենք Digitain և PicsArt Academy ընկերություններ։

Բնագիտատեխնիկական ստուգատես։ Այցելել ենք գիտության միջանցք։ Ընտրել ենք 3 գիտնականի, ում անունով կա փողոց գիտության միջանցքում և նրանց մասին տեղեկություն գրել։

Դիջի դասընթաց։ Python ծրագրավորման լեզու

Ժամկետ։ հունվար

Մասնակիցներ։ քոլեջի ուսանողներ, բոլոր ցանկացողներ

Պատասխանատու։ Ալեքս Պետրոսյան

Համակարգող։ Ելենա Օհանյան

Նպատակ։ սովորող-սովորեցնող բաղադրիչի կիրառմամբ դասավանդման փորձի ձեռքբերում, Python ծրագրավորման լեզվի ուսուցանում կրտսերներին։

Ընթացք։ տեսական հատվածի ներկայացում սալիկաշարով, գործնական մասի ցուցադրություն հեռուստացույցով և անհատական համակարգիչներով։

Անհրաժեշտ գործիքներ։
Python ծրագիր
Visual Studio Code
Ծրագրերի ներբեռնման ուղեցույցներ

Արդյունք։