Ֆիլմադարանը հրավիրում է

Հանդիպման օրը՝ նայեմբերի 24․ ժամը՝ 15։00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։

Քննարկելու ենք «Միջաստղային ճամփորդություն» ( «Интерстеллар» ) ֆիլմը։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների, կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Սովորողներ
  • Կրթահամալիր դասավանդողներ
  • Ակումբի անդամներ
  • Այլ ցանկացողներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտուն եբ ֆիլմը, կարդում հետաքրքիր փաստեր

Քննարկվող ֆիլմի մասին

Միջաստղային ճամփորդություն (անգլ.՝ Interstellar ՄՀԱ։ [ˌɪntəˈstelə] – հայերեն՝ Միջաստղային), անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ, Նոբելյան մրցանակակիր (2017) Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։

Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճեն հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով՝ փորձելով գտնել մարդկանց համար հարմար մոլորակ, որպեսզի մարդկությունը կարողանա գոյատևել։

Ի սկզբանե ֆիլմով զբաղվել է միայն Paramount Pictures-ը։ Երբ Քրիստոֆեր Նոլանը զբաղեցրել է ռեժիսորական աթոռը, պրոյեկտին միացել է նաև Warner Bros. ընկերությունը, որը զբաղվում էր Նոլանի վերջին ֆիլմերի վաճառքով։ Legendary Pictures-ը, որը նախկինում համագործակցում էր Warner Bros. ընկերության հետ, նույնպես միացել է ծրագրին։ Ֆիլմի արտադրությունով զբաղվել են Նոլանի Syncopy Films և Lynda Obst Productions ընկերությունները։ Նոլանը որպես օպերատոր վարձել է շվեյցարացի Հոյտե Վան Հոյտեմային, քանի որ հիմնական օպերատոր Ուոլլի Փֆիսթերը զբաղված էր իր ռեժիսորական դեբյուտով՝ «Գերակայությամբ»։

Ինտերստելլարը նկարահանված է 35 մմ կինոժապավենով և 70մմ IMAX ֆորմատով։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013 թվականի վերջին՝ Կանադայի Ալբերտա նահանգում, Իսլանդիայի հարավային մասում, ինչպես նաև Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսում։ Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադա) սահմանափակ քանակով վաճառքի է դուրս եկել նոյեմբերի 5-ին, իսկ լայն շրջանառությամբ՝ նոյեմբերի 7-ին։ «Ինտերստելլար»-ի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։

Ֆիլմն ունեցել է ավելի քան 677 միլիոն դոլար համաշխարհային եկամուտ (և 701 միլիոն դոլար՝ հետագա վերաթողարկումներով), ինչն այն դարձնում է 2014 թվականի տասներորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։ Այն դրական արձագանքներ է ստացել իր սցենարի, ռեժիսուրայի, թեմաների, վիզուալ էֆեկտների, երաժշտական պարտիտուրի, դերասանական խաղի և հավակնությունների համար։ Այն նաև գովասանքի է արժանացել գիտական հանրության շատերի կողմից՝ իր գիտական հիմնավորման և տեսական աստղաֆիզիկայի պատկերման համար։ «Օսկար»-ի 87-րդ մրցանակաբաշխության ժամանակ Interstellar-ը առաջադրվել է հինգ մրցանակների՝ հաղթելով «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում և արժանացել բազմաթիվ գովասանքների։

2067 թվականին անբերրիությունը ու փոշու փոթորիկները սպառնում են մարդկության գոյատևմանը։ Եգիպտացորենը վերջին կենսունակ մշակաբույսն է։ Աշխարհը նաև դարձել է հետճշմարտության հասարակություն, որտեղ երիտասարդ սերունդներին սովորեցնում են այն գաղափարը, որ Ապոլոն տիեզերանավի վայրէջքը լուսնի վրա կեղծ է եղել։ Այրիացած ինժեներ և ՆԱՍԱ-ի նախկին օդաչու Ջոզեֆ Կուպերն այժմ ֆերմեր է։ Նա ապրում է իր աներոջ՝ Դոնալդի, 15-ամյա որդու՝ Թոմի և 10-ամյա դստեր՝ Մյորֆի (կամ Մերֆի) հետ։ Մի օր, հերթական փոշու փոթորիկից հետո, Մերֆի ննջասենյակի հատակին անհասկանալի կերպով հայտնվում են տարօրինակ փոշոտ նախշեր. նա այդ անոմալիան վերագրում է ուրվականին։ Կուպերն ի վերջո եզրակացնում է, որ նախշերն առաջացել են ձգողականության փոփոխությունների հետևանքով, և որ դրանք աշխարհագրական կոորդինատների երկուական ծածկագիր են։

Աղբյուրը


Հանդիպման պատասխանատուներ՝ Ալեքս Պետրոսյան․ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան։

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի