Մոտիվացիա

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար:  Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։  Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել  է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։

Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։
Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝

1․ Գերհոգնած վիճակը

Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։

2․  Ձեր անառողջ ապրելակերպը

Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։  Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։  Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։
Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։

3․ Սկսեք ամենափոքրից

Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։

5․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ

Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։

6․ Զբաղվեք մեդիատացիայով

Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։

5․ Առողջ ապրելակերպ վարեք

Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը

Հարցաթերթի կառուցվածքը

Հարցաթերթը սոցիոլոգիական աշխատանքների հիմնական փաստաթղթերից է, որը պարունակում է միջին հաշվով 30–ից մինչև 40 հարցեր, որոնք ուղղվում են հարցվողների ընտրահատվածին: Հարցաթերթը կատարում է հետազոտական ֆունկցիա, որն իր հետ բերում է նաև նրա ձևավորման նկատմամբ որոշակի պահանջներ։ Հարցաթերթի բոլոր հարցերն անպայմանորեն պետք է լինեն շատ հստակ, պարտադիր ձնով հասկանալի լինեն բոլոր հարցվողների համար՝ լինի նա երիտասարդ թե ծեր, բարձրագույն թե տարրական կրթությամբ, քաղաքացի թե գյուղացի։ Բոլոր հարցերը կարելի է դասակարգել ըստ՝ ա) բովանդակության (հարցվողի գիտակցության փաստերի, վարքի ձևերի և անձի մասին հարցեր), բ) ձևի (բաց ն փակ, ուղիղ և միջնորդավորված հարցեր), գ) գործառնության (հիմնական և ոչ հիմնական հարցեր)։ Առաջին խմբի մեջ մտնող հարցերն ուղղված են կարծիքների, ցանկությունների, մտադրությունների բացահայտմանը։ Նրանք կարող են վերաբերել ցանկացած օբյեկտի: Անկետային հարցերի հիմնական տարատեսակները բաց և փակ հարցերն են: Բաց հարցերի օգտագործման ժամանակ սոցիոլոգը հարցաշարի տեքստում տեղ է թողնում և խնդրում է հարցվողին ներկայացնել սեփական կարծիքը։ Փակ հարցի դեպքում հարցաթերթում բերվում են տվյալ հարցի բոլոր պատասխանները։ Հարցվողն ընտրում է դրանցից որևէ մեկը: Փակ հարցերի կիրառումը սոցիոլոգիական աշխատանքը դարձնում է առավել արդյունավետ: Բաց հարցերը բացահայտում են ռեսպոնդենտի ինքնուրույնորեն ձնակերպած կարծիքը, իսկ փակ հարցերը՝ հարցաթերթի մեջ առկա տարբեր մոտեցումների հետ հարցվողի համաձայնության կամ անհամաձայնության աստիճանը։ Իսկ դա նշանակում է, որ հարցերի այս երկու տեսակները կոչված են պարզաբանելու տարբեր երևույթներ: Մինչդեռ հաճախ խոսում են այս երկուսի հավասարազորության մասին: Հարցերի փակ ձևակերպումների ժամանակ ռեսպոնդենտը իր ուշադրությունը կենտրոնացնում է իրականության սոցիոլոգի կողմից առանձնացված նկարագրության վրա: Բաց հարցերի ժամանակ նա ինքն է նկարագրում այդ իրականությունը։ Փակ հարցի մեջ արտացոլված է սոցիոլոգի կողմից ստեղծած իրականությունը, իսկ բաց հարցում՝ ընդհակառակը՝ արտացոլվում է ռեսպոնդենտի կողմից սոցիոլոգի համար ստեղծած իրականությունը։ Փակ հարցը միշտ ունի սահմանափակ թվով 5, 10, 15 կամ 20 հուշող պատասխաններ։ Իսկ մարդկանց կարծիքներն ու նախապատվություններն այդ հարցերում շատ ավելի բազմազան են։ Ուստի և սոցիոլոգը ի զորու չէ այդ ամենը ներկայացնել հարցաթերթիկի մեջ: Նման պարագաներում նա կորցնում է կարևոր ինֆորմացիայի ինչ–որ բաժին: Օրինակ՝ սոցիոլոգները կատարել են մեթոդաբանական մի գիտափորձ՝ նույն հարցը տվել են բաց և փակ ձներով։ Հարցը այսպիսին է. «Տեղափոխվելով այլ բնակավայր՝ կյանքի ո՞ր պայմանները Դուք կուզեիք փոխել»: Պարզվել է, որ փակ տարբերակում սոցիոլոգների կողմից առաջարկած բնակավայրի փոփոխության 12 դրդապատճառները անբավարար էին։ Բաց տարբերակում հարցվողները լրացուցիչ նշել են նս 14 դրդապատճառներ, որոնցից 6–ը միանգամայն նոր դրդապատճառներ էին, իսկ 8–ը լրացնում էին հներին: Այսպիսով՝ իրականության երկու նկարագրությունները` հարցվողների ստեղծած և գիտնականների կողմից նրանց առաջադրված, կարող են իրար հետ համընկնել մասամբ կամ բոլորովին չհամընկնել: Ընդ որում՝ այդ երկու իրականությունները որքան տարբեր լինեն, այնքան ստացած ինֆորմացիան կախված կլինի առաջադրվող հարցի ձնից: Հարցաթերթերում հաճախ օգտագործվում են այսպես կոչված զտող, ֆիլտրող հարցեր։ Դրանք մտնում են ոչ հիմնական հարցերի մեջ, քանի որ նրանց խնդիրը ոչ թե ուսումնասիրվող սոցիոլոգիական երևույթի բովանդակության պարզաբանումն է, այլ առաջադրվող հարցի հասցեատիրոջ բացահայտումը: Դրա անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ սոցիոլոգին պետք է լրացուցիչ տեղեկություն ստանալ հարցվողների որոշակի խմբի մասին։ Օրինակ՝ որևէ մի թերթի, ասենք, «Իզվեստիայի» ընթերցողների լսարանի ուսումնասիրության ժամանակ սոցիոլոգը հարցաթերթի հիմնական հարցերից առաջ դնում է մի զտող հարց, ուր հարցնում է, թե ընթերցողը կարդում է այդ թերթը, թե ոչ: Հարցաթերթի կառուցվածքը: Սոցիոլոգիական անկետան իրենից ներկայացնում է հարցվողի հետ զրույցի պլան կամ սցենար: Այդ զրույցի սկզբին նախորդում է մուտքը (հարցվողին ուղղված դիմումը), ուր նշվում են հարցման թեման, նպատակը, խնդիրները, հիշատակվում է այն անցկացնող կազմակերպությունը, բացատրվում է հարցաթերթի լրացման կարգը։ Այնուհետև բերվում են առավել պարզ, չեզոք հարցեր, որոնք կոչված են հարցվողին տրամադրել, նախապատրաստել անցկացվող հարցազրույցին: Ավելի բարդ հարցերը, սովորաբար, դրվում են հարցաթերթի միջնամասում։ Հարցաթերթի վերջում հարցերի բարդությունը կրկին նվազում է: Հաճախ վերջին մասում տեղադրվում են «անձնագրային» հարցերը։ «Անձնագրային» կոչվում են այն հարցերը, ուր տվյալներ են ստացվում հարցվածների ազգագրական, տնտեսական, մասնագիտական որակների մասին: Նրանցում նշվում են հարցվողի սեռը, տարիքը, մասնագիտությունը, եկամուտները, ազգությունը, կրթությունը, բնակավայրը և այլն։ «Անձնագրային» հարցերը կոչված են ուրվագծելու հարցվողի սոցիոլոգիական դիմապատկերը։ Անկետայի ձևավորումից հետո այն ենթարկվում է տրամաբանական վերաստուգման: Ճշգրտվում են հարցերի ձնակերպումները ն նրանց հերթականությունը: Ձևակերպումների ճշգրտումները կատարվում են ըստ հետևյալ չափանիշների. 1. Չե՞ն մոռացվել արդյոք պատասխանների այնպիսի տարատեսակներ, ինչպիսին են «չգիտեմ», «դժվարանում եմ պատասխանել», «չեմ հիշում», «այդ մասին չեմ մտածել» և այլն: Նմանօրինակ պատասխանները հնարավորություն են ընձեռում հարցվողին խուսանավել ուղիղ պատասխանից այն պարագայում, երբ նա դա անհրաժեշտ կհամարի: 2. Որոշ փակ հարցերին արդյոք չպե՞տք է ավելացնել «այլ պատասխանների» սանդղակը՝ հարցվողներից լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։ 3. Հարցը վերաբերում է բոլո՞ր հարցվողներին, թե՞ այն ուղղված է միայն նրանց մի մասին: Այս դեպքում ավելացվում է նաև զտող հարց: 4. Արդյո՞ք հարցվողի համար լիովին հասկանալի է հարցաթերթի լրացման տեխնիկան: 5. Ձևակերպումների մեջ չկա՞ն արդյոք այնպիսի տերմիններ, որոնք կարող են հասկանալի չլինել հարցվողներին: 6. Առաջադրված հարցը չի՞ դիպչում արդյոք հարցվողի ինքնասիրությանը, նրա արժանապատվությանը։ 7. Առաջադրված հարցը հարցվողի մոտ չի՞ առաջացնի արդյոք բացասական զգացմունքներ և այլն: Հարցաշարերի հերթականությունը ճշգրտվում է հետևյալ չափանիշներով. 1. Պահպանվե՞լ է արդյոք այն սկզբունքը, որ հարցաթերթի սկզբի մասում տեղադրվեն պարզ հարցերը, միջին մասում՝ առավել բարդերը, իսկ վերջնամասում՝ կրկին պարզ հարցերը։ 2. Արդյո՞ք նախորդ հարցերը որևէ հետք, ազդեցություն չեն թողել հաջորդ հարցերի վրա: 3. Հարցերի առանձին իմաստային բլոկներն արդյոք տարանջատվա՞ծ են իրարից: 4. Հարցաշարում չկա՞ն արդյոք միատեսակ հարցերի կուտակումներ և այլն: Ամբողջ անկետայի որակի վերջնական արժևորումն է դառնում հարցաթերթի այսպես կոչված նմուշային կամ թռիչքային փորձարկումը։ Այդ նախնական փորձնական ստուգման միջոցով բացահայտվում են անկետայում տեղ գտած անճշտությունները (եթե դրանք առկա են)։ Հարցի աննպատակահարմարության հստակ չափանիշ է նրան տրվող պատասխանների բացակայությունը: Եթե պարզաբանվում է տարածված մի երևույթ, որի մասին շատերը տեղյակ են, իսկ նրա մասին հարցվածների մեծ մասը դժվարացել են պատասխանել, ապա դա նշանակում է, որ առաջադրված հարցը մեթոդական առումով սխալ կամ վատ է ձևակերպված։

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

Ուսումնական գրականություն

  1. Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա
  2. Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա
  3. Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ
  4. Шестак  О.И. — Социология
  5. Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013
  6. Ալբերտ Նալչաջյան, հոգեբանության հիմունքներ, Երևան 1997, Ժամանակակից հոգեբանության մեթոդները, էջ 25- 40