Սովորող-սովորեցնող՝ հաշվետվություն

Սեպտեմբեր ամսին աշակերտերը ունեցան հնարավորություն ավելի խորը ուսումնասիրել վեբ ծրագրավորումը և նայել դրան ուրիշ կողմից։ Այս ամենը կազմակերպվել էր ՄՍԿՀ(Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր)- ի շրջանակներում։

Դասընթացը ուղղված է գլխավոր նպատակին՝ սովորեցնել սովորողներին ծրագրավորման լեզվին։Դասընթացի դասվարներ՝ Սմբատ Եղոյան (քոլեջ 2-րդ կուրս), Ալեքս Պետրոսյան (քոլեջ 2-րդ կուրս)։Դասընթացի մասնակիցներ՝ ՄՍԿՀ-ի միջին դպրոցի աշակերտներԴե ինչ ահա և ավարտին է հասնում այս կիսամյակը, ասեմ ունեցել ենք շաատ հետաքրքիր կսիամյակ: Աշակերտների հետ միասին կարողացանք հաղթահարել բազում բարդություններ և ահա այսօր ունենք այն ինչ ունենք։ Իսկ արդյունքն է Աշակերտների կատարած աշխատանքները և գիտելիքի ստուգարքի արդյունքները։Մեր դասավանդման նպատակն էր սովորեցնել աշակերտներին HTML, CSS ծրագրավորման լեզուներին, ինչպես նաև Figma օնլայն ծրագրին։Ամենասկզբում մենք նույնպես անհանգստաննում էինք, որ հնարավոր է ոչինչ չստացվի, սակայն ոչ, ամեն ինչ ստացվեց և ստացվեց ավելին լավ քան մենք պատկերացնում էինք։ Մեր աշակերտների թիվը ամեն ամիս աճում էր և սա խոսում էր դասավանդումով հետաքրքրված լինելու և սեր ու հարգանքով վերաբերվելու մասին։Ուսումնական կիսամյակի վերջում աշակերտների համար կազմվել էր հարցում/ ստուգարք, որը բաղկացած էր 3 մասից` HTML, CSS, Figma։ Աշակերտները մեծ պատվով դուրս եկան իրենց առջև դրված առաջադրանից։ Հարցումը ուներ 100բալ, իսկ անցողիկն էր 40-ը։Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ՄՍԿՀ- ի անձնակազմին մեզ բարեհամբույր վերաբերվելու և իրենց փորձով մեզ հետ կիսվելու համար, մեզ համար սա շատ մեծ ու կարևոր փորձ էր կյանքում, հուսով եմ, որ մյուս կիսամյակ նույնպես բախտ կվիճակվի աշխատելու այս նախագծի շրջանակներում։

85 / 100ԱրենՀարությունյան
90 / 100ԳևորգԳրիգորյան
27 / 100 Չի անցելVardanHakobyan
22 / 100 Չի անցելԱրամՍարքիսսյան
89 / 100ԽորենՀարությունյան
66 / 100ՆարեկՍարգսյան
88 / 100ՄարկԱվագյան
86 / 100ՍուսաննաԳրիգորյան
58 / 100ԺասմինՀակոբյան
91 / 100ՄարկՄուսայելյան
94 / 100ԷրիկՎանյան
65 / 100ՆարեԱրղության
72 / 100ՄարիամՍահակյան
96 / 100ՍամվելԿարախանյան
99 / 100ՌաֆայելԲաղիրյան
85 / 100ԴավիթԱբրահամյան
80 / 100ՌաֆայելԳրիգորյան
35 / 100 Չի անցելԳոռԳասպարյան
70 / 100ԳոհարԹորոսյան
64 / 100ՄիշելՍահակայան
80 / 100ԱրթուրԵղինյան

Մոտիվացիա

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար:  Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։  Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել  է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։

Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։
Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝

1․ Գերհոգնած վիճակը

Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։

2․  Ձեր անառողջ ապրելակերպը

Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։  Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։  Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։
Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։

3․ Սկսեք ամենափոքրից

Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։

5․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ

Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։

6․ Զբաղվեք մեդիատացիայով

Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։

5․ Առողջ ապրելակերպ վարեք

Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը

Հարցաթերթի կառուցվածքը

Հարցաթերթը սոցիոլոգիական աշխատանքների հիմնական փաստաթղթերից է, որը պարունակում է միջին հաշվով 30–ից մինչև 40 հարցեր, որոնք ուղղվում են հարցվողների ընտրահատվածին: Հարցաթերթը կատարում է հետազոտական ֆունկցիա, որն իր հետ բերում է նաև նրա ձևավորման նկատմամբ որոշակի պահանջներ։ Հարցաթերթի բոլոր հարցերն անպայմանորեն պետք է լինեն շատ հստակ, պարտադիր ձնով հասկանալի լինեն բոլոր հարցվողների համար՝ լինի նա երիտասարդ թե ծեր, բարձրագույն թե տարրական կրթությամբ, քաղաքացի թե գյուղացի։ Բոլոր հարցերը կարելի է դասակարգել ըստ՝ ա) բովանդակության (հարցվողի գիտակցության փաստերի, վարքի ձևերի և անձի մասին հարցեր), բ) ձևի (բաց ն փակ, ուղիղ և միջնորդավորված հարցեր), գ) գործառնության (հիմնական և ոչ հիմնական հարցեր)։ Առաջին խմբի մեջ մտնող հարցերն ուղղված են կարծիքների, ցանկությունների, մտադրությունների բացահայտմանը։ Նրանք կարող են վերաբերել ցանկացած օբյեկտի: Անկետային հարցերի հիմնական տարատեսակները բաց և փակ հարցերն են: Բաց հարցերի օգտագործման ժամանակ սոցիոլոգը հարցաշարի տեքստում տեղ է թողնում և խնդրում է հարցվողին ներկայացնել սեփական կարծիքը։ Փակ հարցի դեպքում հարցաթերթում բերվում են տվյալ հարցի բոլոր պատասխանները։ Հարցվողն ընտրում է դրանցից որևէ մեկը: Փակ հարցերի կիրառումը սոցիոլոգիական աշխատանքը դարձնում է առավել արդյունավետ: Բաց հարցերը բացահայտում են ռեսպոնդենտի ինքնուրույնորեն ձնակերպած կարծիքը, իսկ փակ հարցերը՝ հարցաթերթի մեջ առկա տարբեր մոտեցումների հետ հարցվողի համաձայնության կամ անհամաձայնության աստիճանը։ Իսկ դա նշանակում է, որ հարցերի այս երկու տեսակները կոչված են պարզաբանելու տարբեր երևույթներ: Մինչդեռ հաճախ խոսում են այս երկուսի հավասարազորության մասին: Հարցերի փակ ձևակերպումների ժամանակ ռեսպոնդենտը իր ուշադրությունը կենտրոնացնում է իրականության սոցիոլոգի կողմից առանձնացված նկարագրության վրա: Բաց հարցերի ժամանակ նա ինքն է նկարագրում այդ իրականությունը։ Փակ հարցի մեջ արտացոլված է սոցիոլոգի կողմից ստեղծած իրականությունը, իսկ բաց հարցում՝ ընդհակառակը՝ արտացոլվում է ռեսպոնդենտի կողմից սոցիոլոգի համար ստեղծած իրականությունը։ Փակ հարցը միշտ ունի սահմանափակ թվով 5, 10, 15 կամ 20 հուշող պատասխաններ։ Իսկ մարդկանց կարծիքներն ու նախապատվություններն այդ հարցերում շատ ավելի բազմազան են։ Ուստի և սոցիոլոգը ի զորու չէ այդ ամենը ներկայացնել հարցաթերթիկի մեջ: Նման պարագաներում նա կորցնում է կարևոր ինֆորմացիայի ինչ–որ բաժին: Օրինակ՝ սոցիոլոգները կատարել են մեթոդաբանական մի գիտափորձ՝ նույն հարցը տվել են բաց և փակ ձներով։ Հարցը այսպիսին է. «Տեղափոխվելով այլ բնակավայր՝ կյանքի ո՞ր պայմանները Դուք կուզեիք փոխել»: Պարզվել է, որ փակ տարբերակում սոցիոլոգների կողմից առաջարկած բնակավայրի փոփոխության 12 դրդապատճառները անբավարար էին։ Բաց տարբերակում հարցվողները լրացուցիչ նշել են նս 14 դրդապատճառներ, որոնցից 6–ը միանգամայն նոր դրդապատճառներ էին, իսկ 8–ը լրացնում էին հներին: Այսպիսով՝ իրականության երկու նկարագրությունները` հարցվողների ստեղծած և գիտնականների կողմից նրանց առաջադրված, կարող են իրար հետ համընկնել մասամբ կամ բոլորովին չհամընկնել: Ընդ որում՝ այդ երկու իրականությունները որքան տարբեր լինեն, այնքան ստացած ինֆորմացիան կախված կլինի առաջադրվող հարցի ձնից: Հարցաթերթերում հաճախ օգտագործվում են այսպես կոչված զտող, ֆիլտրող հարցեր։ Դրանք մտնում են ոչ հիմնական հարցերի մեջ, քանի որ նրանց խնդիրը ոչ թե ուսումնասիրվող սոցիոլոգիական երևույթի բովանդակության պարզաբանումն է, այլ առաջադրվող հարցի հասցեատիրոջ բացահայտումը: Դրա անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ սոցիոլոգին պետք է լրացուցիչ տեղեկություն ստանալ հարցվողների որոշակի խմբի մասին։ Օրինակ՝ որևէ մի թերթի, ասենք, «Իզվեստիայի» ընթերցողների լսարանի ուսումնասիրության ժամանակ սոցիոլոգը հարցաթերթի հիմնական հարցերից առաջ դնում է մի զտող հարց, ուր հարցնում է, թե ընթերցողը կարդում է այդ թերթը, թե ոչ: Հարցաթերթի կառուցվածքը: Սոցիոլոգիական անկետան իրենից ներկայացնում է հարցվողի հետ զրույցի պլան կամ սցենար: Այդ զրույցի սկզբին նախորդում է մուտքը (հարցվողին ուղղված դիմումը), ուր նշվում են հարցման թեման, նպատակը, խնդիրները, հիշատակվում է այն անցկացնող կազմակերպությունը, բացատրվում է հարցաթերթի լրացման կարգը։ Այնուհետև բերվում են առավել պարզ, չեզոք հարցեր, որոնք կոչված են հարցվողին տրամադրել, նախապատրաստել անցկացվող հարցազրույցին: Ավելի բարդ հարցերը, սովորաբար, դրվում են հարցաթերթի միջնամասում։ Հարցաթերթի վերջում հարցերի բարդությունը կրկին նվազում է: Հաճախ վերջին մասում տեղադրվում են «անձնագրային» հարցերը։ «Անձնագրային» կոչվում են այն հարցերը, ուր տվյալներ են ստացվում հարցվածների ազգագրական, տնտեսական, մասնագիտական որակների մասին: Նրանցում նշվում են հարցվողի սեռը, տարիքը, մասնագիտությունը, եկամուտները, ազգությունը, կրթությունը, բնակավայրը և այլն։ «Անձնագրային» հարցերը կոչված են ուրվագծելու հարցվողի սոցիոլոգիական դիմապատկերը։ Անկետայի ձևավորումից հետո այն ենթարկվում է տրամաբանական վերաստուգման: Ճշգրտվում են հարցերի ձնակերպումները ն նրանց հերթականությունը: Ձևակերպումների ճշգրտումները կատարվում են ըստ հետևյալ չափանիշների. 1. Չե՞ն մոռացվել արդյոք պատասխանների այնպիսի տարատեսակներ, ինչպիսին են «չգիտեմ», «դժվարանում եմ պատասխանել», «չեմ հիշում», «այդ մասին չեմ մտածել» և այլն: Նմանօրինակ պատասխանները հնարավորություն են ընձեռում հարցվողին խուսանավել ուղիղ պատասխանից այն պարագայում, երբ նա դա անհրաժեշտ կհամարի: 2. Որոշ փակ հարցերին արդյոք չպե՞տք է ավելացնել «այլ պատասխանների» սանդղակը՝ հարցվողներից լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։ 3. Հարցը վերաբերում է բոլո՞ր հարցվողներին, թե՞ այն ուղղված է միայն նրանց մի մասին: Այս դեպքում ավելացվում է նաև զտող հարց: 4. Արդյո՞ք հարցվողի համար լիովին հասկանալի է հարցաթերթի լրացման տեխնիկան: 5. Ձևակերպումների մեջ չկա՞ն արդյոք այնպիսի տերմիններ, որոնք կարող են հասկանալի չլինել հարցվողներին: 6. Առաջադրված հարցը չի՞ դիպչում արդյոք հարցվողի ինքնասիրությանը, նրա արժանապատվությանը։ 7. Առաջադրված հարցը հարցվողի մոտ չի՞ առաջացնի արդյոք բացասական զգացմունքներ և այլն: Հարցաշարերի հերթականությունը ճշգրտվում է հետևյալ չափանիշներով. 1. Պահպանվե՞լ է արդյոք այն սկզբունքը, որ հարցաթերթի սկզբի մասում տեղադրվեն պարզ հարցերը, միջին մասում՝ առավել բարդերը, իսկ վերջնամասում՝ կրկին պարզ հարցերը։ 2. Արդյո՞ք նախորդ հարցերը որևէ հետք, ազդեցություն չեն թողել հաջորդ հարցերի վրա: 3. Հարցերի առանձին իմաստային բլոկներն արդյոք տարանջատվա՞ծ են իրարից: 4. Հարցաշարում չկա՞ն արդյոք միատեսակ հարցերի կուտակումներ և այլն: Ամբողջ անկետայի որակի վերջնական արժևորումն է դառնում հարցաթերթի այսպես կոչված նմուշային կամ թռիչքային փորձարկումը։ Այդ նախնական փորձնական ստուգման միջոցով բացահայտվում են անկետայում տեղ գտած անճշտությունները (եթե դրանք առկա են)։ Հարցի աննպատակահարմարության հստակ չափանիշ է նրան տրվող պատասխանների բացակայությունը: Եթե պարզաբանվում է տարածված մի երևույթ, որի մասին շատերը տեղյակ են, իսկ նրա մասին հարցվածների մեծ մասը դժվարացել են պատասխանել, ապա դա նշանակում է, որ առաջադրված հարցը մեթոդական առումով սխալ կամ վատ է ձևակերպված։

Կիսամյակային հաշվետվություն

Հայոց Լեզվի և Խոսքի Մշակույթի Հիմունքներ
Ուսումնասիրել ենք 5 նոր պատմված համաշխարհային և հայկական գրականությունից: Ծանոթանացել ենք համաշխարհային գրականության պատմվածքներին, գրողներին։ Կատարել ենք թարգմանություններ և փոխադրություններ։

Պատմություն. Ռուս-թուրքական Հարաբերություններ
Այս կիսամյակում հայոց պատմության շրջանակներում վերլուծել ենք Հայաստանի դերը ռուս-թուրքական հարաբերություններում։ Այս կիսամյակը անցկացրել ենք տարբեր տեսանյութերի ուսումնասիրությամբ և նյութեր ընթերցանությամբ։ Հիմնական ուշադրությունը դարձվել է ռուս-թուրքական պատերազմների պատմությանը, որը բացասական է ազդել Հայաստանի ռազմական և տնտեսական վիճակի վրա։

Քաղաքագիտության և Սոցիոլոգիայի հիմունքներ
Ուսումնասիրել ենք մարդկանց վերաբերվող տարբեր թեմաներ, որոնք կապված էին մարդու հասարակության մեջ դերի հետ։ Ուսումնասիրել ենք մարդկանց, կատարել ենք գործնական աշխատանքներ հարցման տեսքով

Ռուսերեն
Ուսումնասիրել ենք տարբեր արվեստի գործեր, հայկական մշակությը։ Կատարել ենք անհատական նախագծեր, գրել շարադրություններ մեր նախընտրած թեմաների շուրջ։

Իրավունք
Ուսումնասիրել ենք իրավունքներն ու պարտականությունները պետության նկատմամբ։ Նաև ուսումնասիրել ենք “Աշխատանքայի օրենսգիրք”-ը, որի ուսումնասիրության ընթացքում ծանոթացել ենք աշխատողի և գործատուի իրավունքներին և պարտականություններին։

Առաջին Բուժօգնություն
Սովորել ենք թե ինչպես պետք է վարվել տարբեր արտակարգ իրավիճակներում, ինչպես է կարելի օգնել տուժածին։ Սովորել ենք տարբեր օգնության միջոցներ, գրեթե ցանկացած արտակարգ իրավիճակի համար։

Ծրագրավորում
Ուսումնասիրել ենք HTML և CSS։

Հայոց Պատմություն | Հայաստանը ռուս-թուրքական հարաբերություններում

Սալիկաշարի հղում

1828-1829
Ռուս-թուրքական ճակատամարտի ընթացքում, հայ զինվորականների մասնակցությամբ հաջողվել է գրավել Արևմտյան Հայաստանի որոշ շրջանը։ Այս պատերազմները եղել են ի օգուտ ռուս-օսմանյան կայսրություննեի հարաբերությունների, քանի որ նրանք միշտ ունեցել են շահավետ պայմանագրեր, որոնց հիմքը հանդիսացել են հողատարածքները։ Արդյունքում Արևմտյան Հայաստանի տարածքները տրվել են թուրքերին, որի պատճառը եղել են սպառնալիքները, և հողերը հանձնվել են հետ թուրքերին։
Հայերը գտնվում էին վտանգավոր գոտում, քանի որ հարկավոր էր, պաշտպանել երկրի սահմանները, և ետ բերել սպառնալիքներով առգրավված Արևմտյան Հայաստանի հողերը։ Թալեաք Փաշան խոստանում է, որ Արևմտյան Հայաստանը գրավելոըւ դեպքում այնտեղ եղած հայերին տալու է ինքնավարության իրավունք։ Իսկ մյուս կողմում կար Նիկոլայ II-ը, ով իր հերթին նույնպես խոստանում է Արևմտյան Հայաստանի հայերին տալ ինքնավարություն։

Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունը, որը հայտնի է որպես Մեծ ցեղասպանություն, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն կարող է դիտվել որպես ֆորմալ կապ բացառապես պատերազմի հետ, երբ իրականում այն ​​խորը արմատներ ունի ժամանակի միջազգային հարաբերություններում։ Թուրքիայում հայերի ջարդը հայ-թուրքական հակամարտության պարզ արդյունք չէ, այլ ավելի շուտ Օսմանյան կայսրության քաղաքականության և «քաղաքակիրթ աշխարհի» միջամտության հետ կապված բարդ իրականության արտացոլումն է։
Պետք չէ պնդել, որ մինչ «քաղաքակիրթ աշխարհի» միջամտությունը հայերը անհոգ ապրում էին թուրքական տիրապետության տակ, կամ թուրքերը սկսեցին ոչնչացնել հայերին գաղափարական ատելության պատճառով։ Ավելի շուտ, գաղափարախոսությունները ծառայում են որպես իրադարձությունների արձագանք և արդարացում: Հայերի ոչնչացումը դարձել է «քաղաքակիրթ աշխարհի» հետ Թուրքիայի բարդ հարաբերությունների անբաժանելի մասը՝ հետևանք լինելով համաշխարհային պատերազմի դաժան իրականության և «առաջադեմ» քաղաքացիական քաղաքականության հետամուտ լինելու ինչպես Թուրքիայի, այնպես էլ մեծ տերությունների հետ, այդ թվում՝ գաղութատիրականները։ հայերի հետ հարաբերությունների ասպեկտները։

1917
1917 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918 թթ.), Ռուսաստանը բախվեց մի շարք իրադարձությունների՝ սկսած Փետրվարյան հեղափոխությունից։ Դա հանգեցրեց ժամանակավոր կառավարության ձեւավորմանը, որը, չնայած իր արտաքին տեսքին, չփոխեց երկրի արտաքին քաղաքականությունը։ Իշխանությունները շարունակեցին մասնակցել պատերազմին Անտանտի կողմից (ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասին)։
Սակայն իրադարձությունների ողջ ընթացքը կտրուկ փոխվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկան բոլշևիկները։ Նոր ռեժիմի առաջին քայլերը «հողի» և «հաշտության» մասին հրամանագրերն էին։ Վերջինս իրականում նշանակում էր Ռուսաստանի դուրս գալ պատերազմից, որը վերջնականապես հաստատվեց 1918թ. Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրված պայմանագրով Ռուսաստանը կորցրեց զգալի տարածք՝ մոտավորապես 1 մլն քառ. Սա ներառում էր Արդահանի, Կարսի և Բաթումի նման տարածքների փոխանցումը Օսմանյան կայսրությանը, որոնց վերականգնումը տեղի ունեցավ սահմանների երկայնքով մինչև 1877-1878 թվականները՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Համաձայն այս պայմանագրի՝ բոլշևիկյան Ռուսաստանը պարտավորվել է ցրել հայկական կամավորական ստորաբաժանումները։

Կարսի Անկումը
Կարսի անկումը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում և Օսմանյան կայսրության սահմանների փոփոխությունների մի մասն էր: Կարսը, քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, պատերազմի ժամանակ գրավվել է ռուսական զորքերի կողմից ։ 1918 թվականին Բրեստ-Լիտովսկի խաղաղության ընթացքում Ռուսաստանը կորցրեց վերահսկողությունը այդ տարածքի վրա և վերադարձավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ ։
Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո Կարսը դարձավ Թուրքիայի և Հայաստանի միջև տարածքային վեճերի առարկա։ 1920 թվականի Փարիզի խաղաղության համաժողովի արդյունքում որոշվեց Կարսը և հարակից տարածքները հանձնել Թուրքիային ՝ անկախ հայկական հանրապետություն ստեղծելու փոխարեն։ Այս որոշումը 1921 թվականի մարտին ստորագրված Հյուսիսային պայմանագրի մասերից մեկն էր։

Սարդարապատի Հերոսամարտ
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21—27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968 թ-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/: Հայ ազգը հաղթեց նաև իր մարդկային ու լայնախոհ քաղաքականության շնորհիվ, որը հակադրվում էր թուրք ագրեսորների ռասիստական և անմարդկային քաղաքականությանը:

Հայաստանի I Հանրապետություն
1918 թվականի մայիսի 28-ը դարձավ պատմության մեջ կարևոր ամսաթիվ, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսի ճակատամարտերից հետո ծնվեց մի նոր պետություն։ Մայիսի 26-ին Սարդարապատում թուրքական բանակի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայկական զորքերը կարողացան կանխել թուրքական ներխուժումն Անդրկովկաս՝ փրկելով Հայաստանը լիակատար կործանումից։
Մայիսի 29-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան և Արևելյան բյուրոների ժողովը Հովհաննես Քաջազնունին նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ։ Մայրաքաղաք դարձավ Երեւանը, իսկ երկրի տարածքը հայտարարության պահին 12 հազար քառակուսի կիլոմետր էր՝ 700 հազար բնակչությամբ։
Առաջին Հանրապետությունը ծագել է հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում, երբ ռուսական կայսրության բնաջնջման ծրագրից, սովից և քաղաքականությունից փախած գաղթականները բնակչության զգալի մասն էին կազմում։ Չնայած այս դժվարություններին, հանրապետությունը կարողացավ գոյություն ունենալ ընդամենը երկու տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ 11-րդ կարմիր բանակի զորքերը մտան Երևան և պետությունը ինտեգրվեց խորհրդային համակարգին։ 1991 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունը հայտարարեց անկախության վերականգնման մասին, և մայիսի 28-ը սահմանվեց որպես պաշտոնական հանգստյան օր՝ ի հիշատակ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման։

Իրավունք. Դեկտեմբերի 4-10

Աշխատանքային օրենսգիրք

Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Փորձաշրջանի ժամկետը1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև տասներկու ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:6) զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները:
  • Աշխատանքային պայմանագրի տեսակները1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
  • Սեզոնային աշխատանքային պայմանագիրը1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:
  • Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը

Մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Մինչև տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Մինչև տասնվեց տարեկան անձինք սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքիծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե այն չի խոչընդոտում նրանց պարտադիր կրթության գործընթացը:

Սովորող-սովորեցնող հաշվետվություն | Նոյեմբեր

Պատասխանատուներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 2-րդ կուրսի ուսանողներ՝ Սմբատ Եղոյան, Ալեքս Պետրոսյան

Մենք 2-րդ կուրսի ուսանողներ ենք և մեզ բախտ է վիճակվել մասնակցել սովորող-սովոչեցնեղ նախագծին։ Արդեն միքանի ամիս է ինչ դասավանդում ենք միջին դպրոցի աշակերտներին։ Ցանկանում եմ մեծ ուրախությամբ տեղեկացնել, որ այս ամիս մեր աշակերտների թիվը գնալով աճում է։ Այս ամիս մենք ավելի խորը սկսել ենք ուսումնասիրել CSS (Cascading Style Sheets)-ը.

Ուսուցման ընթացք

Այս ամսվա ընթացքում մենք ավելի խորը սկսել ենք ուսումնասիրել CSS (Cascading Style Sheets)-ը, որը հիմանկան և ամենակարևոր գործիքներից է կայքի ստրուկտուրայի և վիզուալ ձևակերպման համար։ Ուսուցման ընթացքում մենք ունեցել ենք ոչ միայն թեորիա այլ նաև շատ պրակտիկա։

Ուսումնասիրել ենք Css-ի հնարավորությունները, ինչպիսիք են՝

  1. Նկարների ինտեգրում , սահմանների սահմանում, չափերի հաստատում և այլ գործողություններ։
  2. Տեքստի և ֆոնի գույների փոփոխում, տեքստուռաների օգտագործում։
  3. Կայքի էլեմենտների ձևովորում

և այլ հետաքրքիր ֆունկցիաներ։

Պրոեկտ

Նախագծի ընթացքում ունեցել ենք շատ պրոեկտներ, որոնցով զբաղվել են հենց աշակերտները։ Ունենք արդեն շատ հետաքրքիր կայքեր և բացահայտել ենք շատ տաղանդներ։

Մեր աշակերտների հետ մենք այս ընթացքում կարողացել ենք գտնել ընդհանուր լեզու և արդեն լիարժեք հասկանում ենք նչժրանց ու կարողանում փոխանցել այն ինֆորմացիան, որը հարկավոր է։

Մեր աշակերտները՝

1ՄարկՄուսաելյան6-1
2ՌուբիկԽաչատրյան6-1
3ԳոհարԹորոսյան6-2
4ԳոռՊետրոսյան6-2
5ԼիկաՊողոսյան6-2
6ԴանիելՍտեփանյան6-2
7ՄարիամՍահակյան6-2
8ԳագիկՄանուկյան6-2
9ՌուբենԳալստյան6-2
10ԱնրիՂազարյան6-3
11ՀայկՄամյան6-3
12ՎիկտորյաՓիրումյան6-5
13ՍոսեԺամհարյան6-5
14ԳոռԳասպարյան6-10
15ԷրիկՎանյան6-10
16ՆարեկՍարգսյան6-10
17ՌաֆայելԲաղինյան6-10
18ՍամվելԿարախանյան6-11
19ԽորենՀարույթունյան6-11
20ԼիաՀովհաննիսյան7-1
21ՄիշելՍահակյան7-1
22ՄանեՍարգսյան7-2
24ՍուսաննաԳրիգորյան7-4
25ԺասմինՀակոբյան7-4
27ԷսթերՄնացականյան7-5
28ԷվելինաՍաֆարյան7-5
29ԱնիՀամբարձումյան7-9
30ԳրիգորԱմիրյան8-1
31ԳևորգՖիդանյան8-1
32ՆարեԱրղության8-1
33ԱրմինաՀովհասննիսյան8-1
34ԳոռՂազարյան8-1
35ԱրմանՀովհաննիսյան8-1
36ԱրթուրԵղինյան6-2
37ԷվաԵփրեմյան8-5
38ՄարկԱվագյան7-1
39ԱլիսաՀովսեփյան8-8
40ԳևորգԳրիգորյան6-7
41ԱլեքսՆիկողոկսյան6-7
42ՍերգեյՊողոսյան6-7
43ԱրենՀարությունյան6-7
44ՄիքայելՄիքայելյան6-4
45ՄիքայելՊետրոսյան6-9
46ՀանրիԳալստյան6-9
47ԱրամՍարքիսյան8-7
48ԴանիելՄաղարյան6-5
49ԱլենՆազարյան6-5
50ԷմիլիՆերսեսյան7-4
51ԱվետԱմիրյան6-3
52ԳառնիկՄանուկյան6-1
53ՀրաչյաՀովսեփյան6-3
54ԳևորգՀովսեփյան6-10
55ԳագիկՏիրասյան7-7
56ԴավիթՂազարյան7-7
57ՄիքայելԱմիրբեկյան7-5