Իրավունք. Նոյեմբերի 27- դեկտեմբեր 1

Աշխատանքային իրավունք
Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 263-ից/
Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

1. Աշխատանքային պայմանագիր հասկացությունը

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

2. Աշխատանքային պայմանագրի կնքաման կարգը

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին: 

3. Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
1) տասնութ տարին չլրացած անձինք.
2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.
3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.
4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ հոդվածի 2-րդի մասով նախատեսված դեպքերի:

4. Աշխատանքային պայմանագրի տեսակները

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

5. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.
2) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում. 
3) աշխատողի նախաձեռնությամբ.
4) գործատուի նախաձեռնությամբ.
5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.
8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ հոգաբարձուն կամ խնամակալը (նրանց բացակայության դեպքում` մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը), նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.
9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

Իրավունք. Նոյեմբերի 20-26

Աշխատանքային իրավունք

ՀՀ ՍահմանադրությունԱշխատանքային օրենսգիրքԴասանյութ՝ Իրավագիտություն /250-263/Առաջադրանք՝Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

1. Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

Աշխատող են համարվում նաև սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակավոր աշխատանք կատարող անձինք:

2. Աշխատողի աշխատանքայի պարտականությունները

Աշխատողն իր պարտականությունները կատարում է անձամբ: Աշխատողը միայն գործատուի թույլտվությամբ կարող է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի հանձնարարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը:

3. Աշխատողի աշխատանքային իրավունքները

Գործատուն իրավունք ունի աշխատողից պահանջելու կատարել աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ միայն սույն օրենսգրքով և օրենքով նախատեսված դեպքերում:

Աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:

Աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ունեն այնպիսի աշխատանքային իրավունակություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Реклама

Աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

 

4. Ո՞վ է համարվում գործատու:

Գործատու իրավաբանական անձանց աշխատանքային իրավունակությունը և գործունակությունը ծագում է դրանց ստեղծման պահից:Իրավաբանական անձ չհանդիսացող այլ գործատուների աշխատանքային իրավունակության և գործունակության նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձ հանդիսացող գործատուի աշխատանքային իրավունակության և գործունակության մասին նորմերը, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից: 

5. Գործատուի աշխատանքային պարտականությունները

2ործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով նախատեսված դեպքերում` այդպիսի լիազորություններ ունեցող այլ անձանց, ինչպես նաև իրենց մարմինների միջոցով, որոնք ձևավորվում և գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, իրավաբանական անձի կանոնադրության կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերի հիման վրա: 

6. Գործատուի աշխատանքային իրավունքները

Գործատու քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով: Գործատու քաղաքացիները կարող են իրականացնել աշխատանքային իրավունքներ և ինքնուրույնաբար կրել պարտականություններ:

Իրավունք. Նոյեմբերի 13-19

ՀՀ քաղաքացիության
ՀՀ քաղաքացիության մասին օրենք/1995թ. նոյեմբեր 16/
Քաղաքացիություն
Առաջադրանք՝

  • Որո՞նք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը և ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը
    Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում: Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը
    Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

    Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

    Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

    Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն`
    1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,
    2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
    3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:
  • Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաև այն երեխայի քաղաքացիությունը, որի ծնողների քաղաքացիությունն անհայտ է, կամ որի ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

    1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`
    1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.
    2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.
    3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.
    4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.
    5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.
    6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

    3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաև, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

    4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչև երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ձեռնարկած անհրաժեշտ և բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:
  • Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

    1. Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնությունը:
  • Ո՞վ կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
    այաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար եթե համապատասխանում է մի քանի կետերին:
  • Երկքաղաքացիություն
    Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

    Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

    Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

    1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:

    2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

    1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
    2) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.
    4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

Национальный армянский костюм- ТАРАЗ /2 к./.

Тараз – армянский национальный костюм

Национальный армянский костюм, или тараз. женский костюм

Считается, что само название «тараз» происходит от арм. тар — буква, поскольку раньше костюм украшался буквами армянского алфавита.

Армянский тараз имеет множество вариаций, но основную разделительную черту следует проводить между западноармянским (сегодня земли Западной Армении находятся в Турции) и восточноармянским комплексом (современная Армения).

История армянского национального костюма — тараза, фото № 2
Что касается основной цветовой палитры костюмов, то наиболее распространены красный, изумрудный, синий, желтый цвета. При этом фартук и кокетка нижнего платья могут быть пестрыми и содержать огромное количество цветов и узоров, но об этом позже, а могут быть довольно лаконичными и сдержанными.

История армянского национального костюма — тараза, фото № 3
Но все же любовь армянского народа к яркости и пестроте заметна и в других деталях национального костюма: чуть ли не главным элементом традиционного тараза, как мужского, так и женского, являются голпа, или шерстяные вязаные носки. Они имели настолько большое значение, что входили в состав приданого у девушек. Голпа, как правило, были полосатыми или узорчатыми, хотя встречались и одноцветные, что, впрочем, скорее исключение. Поверх носков надевали обувь — трех — «лапти» на шнуровке, сделанные из кожи овец. Они были мягкими, но прочными, и их носили все представители среднего сословия и крестьяне. Более зажиточные дамы могли позволить себе кожаные туфли на каблуке с острыми задранными кверху мысами, которые в 19 веке надевали уже без носков, на европейский манер.

Что касается главного компонента костюма — платья, оно, как правило, имело прорези в рукавах и носилось на запах, фиусируемое поясом, который украшался монетами и металлическими цепочками и вышивался традиционным орнаментом. Платье надевалось поверх нижнего платья и нижних штанов — шалвар, обычно сшитых из однотонной хлопковой ткани бордового или красного цвета. Верхнее же платье шилось из бархата или другой плотной ткани и иногда декорировалось орнаментом, но чаще было однотонным.

Фартук, надеваемый поверх платья вместе с поясом, был визитной карточкой костюма каждого отдельного региона. Набор цветов фартука отражал принадлежность хозяйки к той или иной общности, равно как и орнамент на нем.

История армянского национального костюма — тараза, фото № 5

Орнамент тараза представляет собой скорее общекавказский орнамент и содержит по большей части растительные мотивы, а также геометрические фигуры — ромбы, треугольники.

Головной убор имел форму цилиндра или скошенного конуса, спереди повторяя общий характер орнаментов костюма. Поверх головного убора набрасывалась (у женщин старшего поколения — завязывалась как косынка) тонкая полупрозрачная вуаль, волосы же у замужних женщин всегда были собраны в косы, у незамужних могли быть распущены.

История армянского национального костюма — тараза, фото № 6
В 19 веке наряду с этим головным убором был распространен вариант более низкий и открытый сверху, по-прежнему имевший сверху легкую накидку. При этом волосы также заплетались, но по бокам у лица выпускали две пряди, завивая их. Позже стали появляться головные уборы с уже готовыми накладными прядями.

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

© https://www.livemaster.ru/topic/3354786-article-istoriya-armyanskogo-natsionalnogo-kostyuma-taraza