Ապրիլ ամսվա ամփոփում

1․ Բնութագրել ՀՀ-ն արդյունաբերության ճյուղային կառուցվածքը։

2․ Թվարկել ՀՀ-ում առկա էլեկտրակայանները։

    1. Մեծամորի ատոմակայան – գտնվում է Արմավիրի մարզում։
    2. Երևանի ՋԷԿ – գտնվում է մայրաքաղաք Երևանում։
    3. Հրազդանի ՋԷԿ – գտնվում է Կոտայքի մարզում, ներառյալ երկու գազատուրբիններ և երեք շոգետուրբիններ:
    4. Որոտանի հիդրոէլեկտրակայան – գտնվում է Սյունիքի մարզում, որն օգտագործում է Որոտան գետի հոսքը:
    5. Սևան-Հրազդան կասկադ – գտնվում է Գեղարքունիքի մարզում, որն օգտագործում է Հրազդան գետի հոսքը և Սևանա լճի ջուրը:
    6. Շամլուղի հիդրոէլեկտրակայան – գտնվում է Լոռու մարզում, որն օգտագործում է Դեբեդ գետի հոսքը:
    7. Մեղրիի հիդրոէլեկտրակայան – գտնվում է Սյունիքի մարզում, որն օգտագործում է Արաքս գետի հոսքը:

    3․ Ի՞նչ դեր և նշանակություն ունի տրանսպորտի և հաղորդակցման ուղիները ռազմական աշխարհագրության մեջ։

    4․ Բնական երևույթները, ի՞նչ խոչընդոտներ կարող են հանգեցնել տրանսպորտի և հաղորդակցման ուղիների համար։

    5․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

    6․ Ներկայացնել «Նոր սերնդի պատերազմը»։

    7․ Ներկայացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ սոցիալ-քաղաքական և ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից։

    8․ Ներկայացնել ինքնուրույն աշխատանքները և նախագծերը։

    ՀՀ-ն տնտեսության բնութագիրը

    1․Ի՞նչ դեր ունի ռազմաարդյունաբերության համալիրները ռազմական աշխարհագրության մեջ։

    2․Պատերազմի ժամանակ ի՞նչ դեր ու նշանակություն ունի արդյունաբերական համալիրները։

    3․Բնութագրել ՀՀ-ն արդյունաբերության ճյուղային կառուցվածքը։

    ՀՀ արդյունաբերության գլխավոր ճյուղերն են` մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: Առանձնահատուկ տեղ է գրավում էներգետիկան:

    4․Բնութագրել արդյունաբերության զարգացման հեռանկարները ՀՀ-ում։

    5․Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

    Այս ճյուղը իր նշանակությամբ բացառիկ դեր է կատարում երկրի էկոնոմիկայում: ՀՀ վառելիքային հաշվեկշռում ամենամեծ բաժինն ունի գազը: Այն ՀՀ է մուտք գործել 1960 թվականին, երբ Հայաստանը միացվեց գազամուղների անդրկովկասյան միասնական ցանցին: Այժմ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող գազամուղը չի գործում, և մեր հանրապետությունը գազը ստանում է Ռուսաստանից և ԹուրքմենստանիցՀյուսիսային Կովկասի և Վրաստանի տարածքով անցնող գազամուղով: ՀՀ էլեկտրատնտեսությունը հանրապետական միասնական էներգահամակարգը, մի բարդ արտադրական օրգանիզմ է: Դրա մեջ մտնում են էլեկտրոկայանները, ինչպես նաև տրանսֆորմատային ենթակայաններ և էլեկտրահաղորդման գծերը: Էլեկտրակայանների թիվը երկու տասնյակից ավելի է, գումարային հզորությունը կազմում է 3,5 մլն կՎտ:

    6․Թվարկել ՀՀ-ում առկա էլեկտրակայանները։

    Ներկայումս Հայաստանում գործում են 1 ատոմային, 3 ջերմային, 188 ջրային, 4 հողմային, 20 արևային էլեկտրակայաններ, ինչպես նաև կենսազանգվածից էլեկտրաէներգիա արտադրող մեկ կայան։

    7․Բնութագրել մետաղաձուլության և մեքենաշինության զարգացման նախադրյալները։

    Մեքենաշինության զարգացումը ՀՀ-ում սկսվեց 1920 թվականից հետո։ Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ-թուրքական կռիվներից տուժած ու ավերված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն՝ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։ Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։ Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։ Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։ Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թվականին հասցնել 4%, 1960 թվականին ՝ 13%, 1980 թվականին ՝ 24%, իսկ 1990 թվականին ՝ 35%։
    Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր ՝ 17,5%, մետաղաձուլական համալիր ՝ 34%)։

    8․Ներկայացնել այն արտադրատեսակները, որոնք հումք են ծառայում ռազմական արդյունաբերության մեջ։

    Փետրվար ամսվա ամփոփում

    • Ներկայացնել ՀՀ֊բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները։
    • Բնութագրել ՀՀ֊ն ազգային փոքրամասնությունները։
    • Առանձնացնել ՀՀ֊ն բնակչության սեռատարիքային, ազգային և կրոնական կազմը։
    • Ներկայացնել, ըստ վերընթաց գոտիականույան ինչպե՞ս է փոխվում բնակչության միջին խտությունը։
    • Ինպե՞ս են նպաստել համաշխարհային պատերազմները բնակչության ժողովրդական պատկերի վրա։
    • Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության թվաքանակի ավելացումը։
    • Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ֊ն մարզերը, մարզկենտրոնները և խոշոր քաղաքները։
    1. Ներկայացնել ՀՀ֊բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները։